Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է
29.01.2018 աղբյուր : http://www.a1plus.am
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թումանյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը 30-50 մետր:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն