«ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի նիստը կանցկացվի Երևանում
26.02.2018 աղբյուր : www.armenpress.am
Եվրոպա-Կովկաս-Ասիա միազգային տրանսպորտային միջանցքի (ՏՐԱՍԵԿԱ) միջկառավարական հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում Հանձնաժողովի հերթական 13-րդ նիստն այս տարի` մարտի 5- 6-ը, կանցկացվի Երևանում։
Երևանում կայանալիք միջոցառմանը ներկա կլինեն «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի մասնակից շուրջ 13 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ-ում «ՏՐԱՍԵԿԱ» անդամ-պետությունների դեսպանություններ, «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի մշտական քարտուղարության ու միազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ։
Նիստի ընթացքում նախատեսվում է հաստատել «ՏՐԱՍԵԿԱ»-ի մաստեր պլանի և Միջկառավարական հանձնաժողովի` 2016-2026թթ. համար Եվրոպա-Ասիա-Կովկաս միազգային տրանսպորտային միջանցքի զարգացման ռազմավարության իրականացմանն ուղղված գործողությունների ծրագիրը: Նախատեսվում է հաստատել նաև հնգամյա ժամկետի համար Եվրոպա-Ասիա-Կովկաս միազգային տրանսպորտային միջանցքի երկայնքով զարգացման ճանապարհային քարտեզը:
Միաժամանակ, միջկառավարական հանձնաժողովի կողﬕց կհաստատվի «ՏՐԱՍԵԿԱ»-ի ճանապարհային երթուղիների մրցակցության բարձրացմանը և հետագայում միազգային ավտոմոբիլային փոխադրուﬓերի կատարելագործմանն ուղղված գործողությունների ծրագիրը:
Նիստի ընթացքում նախատեսվում է անցկացնել «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի Մշտական քարտուղարության գլխավոր քարտուղարի ընտրությունները, քննարկել ֆինանսավորման, ինչպես նաև հերթական 14-րդ նիստի անցկացմանն առնչվող հարցերը: