Աբխազական երկաթուղու վերաբացման մասին խոսակցությունները չափազանցված են

Աբխազական երկաթուղու վերաբացման մասին խոսակցությունները չափազանցված են

20.03.2018

Վրաստանում կրկին քննարկում են աբխազական երկաթուղու, այլ խոսքերով՝ Ռուսաստանը, Վրաստանը և Հայաստանը Աբխազիայի տարածքով իրար կապող երկաթուղային ճանապարհի վերականգնման և վերագործարկման հարցը:

Հանրային ընկալումներն ու իրականությունը

Հիմնական առիթը Ռուսաստանի և Վրաստանի միջև 2011 թ. ստորագրված առևտրի մոնիթորինգի մասին համաձայնագրի իրականացման շուրջ բանակցություններն են: Մոսկվան և Թբիլիսին բանակցում են երկկողմ հարաբերությունները կարգավորելու և մասնավորապես Ռուսաստանի և Վրաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը և բեռնափոխադրումները Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներով վերականգնելու նպատակով, թեև կողմերը դեռևս հեռու են համաձայնագրի կենսագործումից: Կան քաղաքական, տեխնիկական և այլ բնույթի մի շարք չլուծված խնդիրներ:

Եվ Վրաստանում շատերը մտավախություն ունեն, որ Աբխազիայի և Ցխինվալի տարածքներով տրասնպորտային հաղորդակցության վերականգնման դեպքում կարող է վերաբացվել նաև աբխազական երկաթուղին: Ասում ենք մտավախություն, քանի որ վրաց հասարակության առնվազն զգալի հատվածը, եթե ոչ մեծամասնությունը չափազանց զգայուն է վերաբերվում վրաց-ռուսական հարաբերությունների և Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ կապված ցանկացած թեմայի: Այլ հարց է, որ աբխազական երկաթուղու վերագործարկման հնարավորություններն իրականում այնքան էլ մեծ չեն: Բայց խոսքը ոչ թե իրականության, այլ հանրային ընկալումների մասին է: Վրաստանում վախենում են, որ Աբխազիայով և Ցխինվալով ճանապարհների վերաբացումը կարող է ամրապնդել այս շրջանների ներկայիս դե ֆակտո անկախ, այսինքն՝ Վրաստանից անջատ կարգավիճակը: Եվ եթե աբխազական երկաթուղու գործարկման հեռանկարը տնտեսական տեսանկյունից դրական է գնահատվում Հայաստանում, ապա Վրաստանում շատերը կարծում են, որ այն տնտեսական օգուտ չի տա և միայն կուժեղացնի Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում:

Գաղտնի փաստաթուղթ

Հերթական լուրը Վրաստանում տարածել է քաղաքագետ Սոսո Ցիսկարաշվիլին՝ հայտարարելով, որ իր տեղեկություններով հնարավոր է՝ Վրաստանի հանրության թիկունքում ստորագրվի փաստաթուղթ Մոսկվայից մինչև Երևան երկաթուղային հաղորդակցության գործարկման մասին:

«Հանրության թիկունքում կարող է ստորագրվել փաստաթուղթ Մոսկվայից Երևան երկաթուղային հաղորդակցության գործարկման մասին։ Դա իրոք վտանգներ պարունակող նախագիծ է և ժամանակն է, որ մենք գնահատենք, թե արժե՞ արդյոք թույլ տալ ռուսական գնացքներին անցնել մեր տարածքով, և ընդհանրապես, կարո՞ղ ենք վստահել ներկայիս իշխանություններին»,- հայտարարել է Ցիսկարիշվիլին:

 

Պարզապես խոսակցություններ

Թբիլիսյան Black Sea Press լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն նման տեղեկությունները համարում է պարզապես խոսակցություններ:

«Արդեն ինչքան ժամանակ է՝ քննարկում են այս հարցը: Եթե պայմանագիր ստորագրվի, կքննարկենք: Եթե չի ստորագրվել, ապա իմաստ չկա քննարկելու այն, ինչ գոյություն չունի: Սոսո Ցիսկարիշվիլին ունի տեղեկություն, իսկ ես չունեմ նման տեղեկություններ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Վասաձեն՝ ավելացնելով, որ այս հարցը նախկինում շատ է քննարկվում, բայց հիմա չեն քննարկվում, որովհետև հնարավոր չէ անընդհատ նույն բանի մասին խոսել:

Ինչ վերաբերում է աբխազական երկաթուղու վերագործարկմանը, Գելա Վասաձեն կարծում է, որ դա տեղի չի ունենա տեսանելի ապագայում:

 

Ռուս-վրացական փակուղի

Վրացագետ Ջոնի Մելիքյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ռուս-վրացական հարաբերություններում ստեղծված փակուղային վիճակը, որը փաստել է նաև Վրաստանի վարչապետը իր հայտարարության մեջ, թույլ չի տալիս մտածել  նման խոշոր նախագծերի մասին, ինչպիսին ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության վերականգնումն է: Իսկ Հարավային Օսիայում Վրաստանի քաղաքացի Ա. Թաթունաշվիլիի ենթադրյալ սպանությունը ավելի է սրել իրավիճակը՝ վտանգելով ժնևյան բանակցությունների գործընթացը:

«Վերջին շրջանում կողմերի հայտարարությունները՝ Վրաստանի վարչապետի հայտարարությունը, Ռուսաստանի ԱԳՆ-ի մեկնաբանությունը և վրացական կողմի պատասխանը, ցույց են տալիս, որ ռուս-վրացական հարաբերությունները փակուղային իրավիճակում են գտնվում: Ռուսական կողմն իր հայտարարության մեջ ողջունել է Վրաստանի ձգտումը՝ ուղիղ երկխոսելու Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ: Վրաստանի ընդդիմությունը քննադատեց դրա համար վարչապետին, ռուսական կողմն օգտագործեց այդ փաստը՝ ասելով, որ իրենք էլ են աջակցում ուղիղ երկխոսությանը: Սա ցույց է տալիս, որ տարբեր մոտեցումներ կան, և Ռուսաստանը փորձելու է չստանձնել որևէ պարտականություն, ինչն այսօր խոչընդոտ է ժնևյան գործընթացում: Կողմերը, ըստ այս բանակցությունների, պետք է ուժ չկիրառելու մասին պարտավորություններ ստանձնեն: Ռուսական կողմը հայտարարում է, որ ինքը չէ, որ կոնֆլիկտ է սկսել, և պարտավոր չի պատասխանատվություն ստանձնել: Այս ամենն ազդում է ժնևյան գործընթացի վրա: Վերջին իրադարձությունները և Վրաստանի քաղաքացու ենթադրյալ սպանությունը կամ մահը Ցխինվալում ցույց են տալիս, որ բավական լուրջ խնդիր է, և եթե կողմերը չեն կարողանում համաձայնության գալ նմանատիպ հարցերում և մահացածի դին փոխանցել վրացական կողմին, ապա շատ դժվար է պատկերացնել, թե ինչ իրավիճակ պիտի ստեղծվի ռուս-վրացական միջպետական հարաբերություններում, որպեսզի իրականացվեն ավելի խոշոր նախագծեր, մասնավորապես՝ ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության վերականգնումը»,- մեկնաբանեց Ջոնի Մելիքյանը:

Այլ Նորություններ

Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար ...

2024-04-10

Maersk-ը կոչ է արել պատրաստվել մատակարարման շարունակական խափանումներին՝ Կարմիր ծովում տիրող իրավիճակով պայմանավորված ...

2024-02-27

Ասիայից Եվրոպա բեռնափոխադրումների արժեքը 400%-ով ավելացել է Կարմիր ծովի հակամարտության պատճառով ...

2024-02-15

Հութիների հարձակումների ազդեցության հետևանքով ծովային առևտրի մատակարարման շղթաների խափանումն ակնհայտ է ...

2024-02-08

Կարմիր ծովով ընթացող նավերի թիվը դեկտեմբերի համեմատ կրկնակի կրճատվել է ...

2024-01-16

2.5 տոննա և ավելի քաշ ունեցող բեռնատարներն այսօրվանից Երևանի կենտրոն կարող են մտնել երեկոյան 21-ից մինչև առավոտյան 7-ը ...

2023-11-13

Նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ Լարսով երթևեկությունը կդժվարանա ճանապարհների վերանորոգման պատճառով ...

2023-11-07

ԱԳՆ փոխարտգործնախարարը The Economic Times-ին հայտնել է, որ Հայաստանը բանակցություններ է վարում Իրանի Չաբահար նավահանգստին միանալու շուրջ ...

2023-11-09

Իսրայելի նավահանգիստներում տիրող վիճակի մասին ...

2023-10-10

Վերին Լարսում վերացվել են խիստ հսկողությունները, կուտակումներ չկան». Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ։ ...

2023-09-06

Վերին Լարսը պակասեցնում է մեծ բեռների թողունակությունը ...

2023-09-19

Օդային բեռնափոխադրումների արժեքը մոտ ապագայում կարող է բարձրանալ ...

2023-09-05

Ձեզ հետ աշխատում է

Տաթև Վերանյան - մենեջեր
Яндекс.Метрика
Besucherzahler
счетчик посещений
contador de visitas счетчик посещений