Կախովի ճանապարհը

Վուպերյան կախովի ճանապարհը բացվել է 1901 թվականին Վուպերտալ քաղաքում, Գերմանիա: Այս ճանապարհը ամենահին ճանապարհներից մեկն է աշխարհում, որը մինչև մեր օրերն էլ գործում է: Հետաքրքրական է այն փաստը, որ այս ճանապարհը աշխարհի ոչ մի այլ երկրում չի կրկնորինակվել: Սա աշխարհի առաջին և միակ կախովի ճանապարհն է: 19-րդ դարի վերջին ճանապարհը հասավ իր օգտագործման պիկին: Բնակչության թիվը հասավ 400.000 և շարունակում էր նկատվել քանակական աճ: Ճանապարհները այս երկրում նախատեսված էին կառքերի համար և տրամվայների համար ուղղակի տեղ չկար: Մետրոյի շինարարությունը նույնպես բացառվում էր, որովհետև տարածքը շատ ժայռոտ էր: Գերմանացի մասնագետները որոշեցին, որ տրամվայը պետք է կառուցել օդում:
Օդային կախովի ճանապարհի շինարարությունը սկսվեց  1989 թվականին և նույն տարում էլ անցկացվեց դրա առաջին փորձարկումը: 1900 թվականին առաջին պաշտոնական փորձարկման մասնակիցներից մեկն էր Վիլհելմ Կեյզեր 2-րդը, իսկ 1901 թվականից տրանսպորտային միջոցը հասանելի էր հասարակության համար: Նույնիսկ 100 տարի անց այն համարվում է քաղաքով տեղաշարժման ամենահեշտ միջոցը:









 

 



Աղբյուր՝ LifeGlobe
Թարգմանություն՝ Biayna Trans
2016-04-12 



Ձեզ հետ աշխատում է

Տաթև Վերանյան - մենեջեր
Яндекс.Метрика
Besucherzahler
счетчик посещений
contador de visitas счетчик посещений