2011թ. հիմնված «Ուրարտու Տրանս» տրանսպորտային բեռնափոխադրող ընկերությունը, որը հասցրել է արժանի տեղ զբաղեցնել միջազգային բեռնափոխադրումների հայկական շուկայում, առաջարկում է իր հաճախորդներին ցանկացած տեսակի բեռների փոխադրման լիարժեք փաթեթ, ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ ծովային, երկաթուղային և ավիատրանսպորտով:
«Ուրարտու Տրանսը» բեռներ է առաքում Հայաստանից դեպի աշխարհի ցանկացած կետը, ինչպես նաև զբաղվում միջազգային բեռների առաքմամբ Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից, ԱՄՆ-ից, Եվրոպայից, Չինաստանից դեպի Հայաստան ուղղությամբ: Մեր ընկերությունը երաշխավորում է բեռների հուսալի փոխադրում ամենանախընտրելի գներով:
Բեռների առաքում Ռուսաստանից, Եվրոպայից, Չինաստանից, ԱՄՆ-ից և այլ երկրներից
Մեր անձնակազմը հիմնվում է բացառապես պրոֆեսիոնալիզմի և փոխշահավետ համագործակցության սկզբունքների, ինչպես նաև՝ փոխադրումների բարձր որակի ապահովման սկզբունքների վրա՝ ժամանակի և միջոցների խնայման գործոնի ապահովմամբ: Մենք ունակ ենք բավարարելու ամենախստապահանջ հաճախորդների պահանջմունքները, ինչի շնորհիվ ձեռք ենք բերել Հայաստանում ամենաշահավետ գործընկերներից և հուսալի ընկերություններից մեկի համբավ: Մեր ձեռքբերումները խթան են հանդիսանում նորարարական որոշումների որոնման, սպասարկման որակի, ինչպես նաև՝ ընկերության մասնագետների պրոֆեսիոնալիզմի, որակի հետագա բարձրացման համար: «Ուրարտու Տրանսը» օգնում է իր գործընկերներին՝ բիզնեսը դարձնել շահավետ և առավել կանխատեսելի, և նրանց աշխատանքն՝ ավելի հարմարավետ: Մեր ընկերությունը մտադիր չէ կանգ ձեռբքրումների այս փուլում և այսուհետ ևս շարունակելու է ընդլայնել իր ծառայությունների շրջանակը միջազգային բեռնափոխադրումների ոլորտում:
Որակյալ բեռնափոխադրումներ Հայաստանից
«Ուրարտու Տրանս» ընկերությունը.
1.Համարվում է «ՀԿԵԳ»-ով պաշտոնական առաքիչը և առաջարկում դեպի Ռուսաստան, Եվրոպա, ԱՄՆ, Չինաստան, ԱՊՀ, Բալթիայի, Մերձավոր Արևելքի երկրներ երկաթուղային բեռնափոխադրումների ամբողջական փաթեթ
2.Կազմակերպում է միջազգային ավտոտրանսպորտային բեռնափոխադրումներ (Եվրոպայի և ԱՊՀ երկրներից), հավաքական-կոնսոլիդացված բեռների փոխադրում, ինչպես նաև բեռների մաքսային ձևակերպում.
3.Կազմակերպում է բեռնարկղային (կոնտեյներային) փոխադրումներ Հայաստանից աշխարհի ցանկացած կետ և հակառակը
4.Իրականացնում է բեռների ավիափոխադրումներ բոլոր ուղղություններով՝ փոխադրման բոլոր փուլերի վերահսկողության ապահովմամբ՝ բեռնումից և առաքումից մինչև փաստաթղթերի ձևակերպում:
Մեր ընկերության ծառայությունների ցանկն առաջարկում է գնային առումով առավել ձեռնտու, հարմար և ամենակարճ ճանապարհ, որ տանում է դեպի մեր գործընկերների բարեկեցություն:
Ճկուն գնային քաղաքականությունը, պարտավորությունների կատարումը և բեռնափոխադրումների իրականացման ժամկետների պահպանումը, մեր ընկերության աշխատանքի հուսալիությունն ու կայունությունը լրացվում են ևս մեկ ոչ պակաս կարևոր առավելությամբ՝ պարբերական տեղեկատվության ծառայությունների մատուցմամբ՝ ինտերնետ նամականիների տեսքով, ինչը թույլ կտա մշտապես տեղյակ լինել սակագների փոփոխություններից, առհասարակ, ոլորտից, ինչպես նաև՝ միջազգային փոխադրումների ոլորտի նորություններից: Անհրաժեշտության դեպքում մեր մասնագետները կարող են օգնել թղթաբանության ձևակերպման, ապահովագրության հարցում, ինչպես նաև խորհրդատվություն տրամադրել մաքսային օրենսդրության և, ընդհանրապես, բեռնափոխադրումների վերաբերյալ:
Մեր ընկերությունն իր վրա է վերցնում միջազգային բեռնափոխադրումների հետ կապված բոլոր աշխատանքները, սա է մեր ընկերության համերաշխ, նախաձեռնող և առույգ անձնակազմի նշանաբանը:
«Ուրարտու Տրանսը» երախտապարտ է իր հաճախորդներին, գործընկերներին, պատվիրատուներին վստահության և երկարատև համագործակցության համար:
Միով բանիվ, ընտրելով մեր ընկերությունը, Դուք ձեռք եք բերել հավատարիմ գործընկեր միջազգային բեռնափոխադրումների ոլորտում: