
.jpg)

Բեռնատար ավտոմեքենաների տեսակների բնութագրերը
Եվրոտենտ
Եվրոտենտերը բեռնատար ավտոմեքենաների կիսակցորդների ամենապրակտիկ և հարմար տեսակն են: Մեքենայի թափքի ունիվերսալ կառուցվածքի շնորհիվ(անհրաժեշտության դեպքում, տենտը, կողքային մասերև և շրջանակը դուրս են գալիս) կարելի է մեքենան բարձել և բեռնաթափել վերևից կամ ներքևից՝ կիրառելով հատուկ վերամբարձ կռունկներ: Եվրոտենտի միջոցով բեռներն տեղափոխելիս հաշվի են առնվում դրանց ձևերի ու չափերի առանձնահատկությունները: Եթե հանենք տենտն ու շրջանակը, ապա բեռնատարը կարելի է օգտագործել որպես բաց տարածք՝ պալետների բարձման համար (կողմերի բարձրությունը 35-50սմ): Ստանդարտների համաձայն նման բեռնատարների մեջ տեղավորվում են 120 սմ երկարություն ունեցող լայնությամբ դրված երկու եվրոպալետներ:
Իզոթերմ և սառցարաններ
Սառցարանային կցորդները բացի արտաքին պատերի ապահով մեկուսացումից ունեն նաև սառեցման սեփական համակարգ՝ ինչի հաշվին բացարձակապես կախված չեն շրջակա միջավայրից: Ըստ էության այս մեքենաներն շարժական սառցախցիկներ են հանդիսանում: Իրենց օգնությամբ մթերքները, որոնք ենթարկվել են խորը սառեցման, կարողանում են առանց որակի կորստի տեղափոխվել զգալի հեռավորությունների վրա:
Բեռնարկղատար
Բարձված բեռնարկղները նավահանգիստներից կամ երկաթուղային կայաններից պատվիրատուին հասցնելն իրականացվում է բեռնարկղատար ավտոմոբիլային կցորդների կամ կիսակցորդների միջոցով: Բեռնակղատարի կիսակցորդի չափերը համապատասխանում են տրանսպորտային բեռնարկղերի ստանդարտ չափերին:Առավել տարածված են 20 և 40 ֆուտանոց բեռնարկղների տեղափոխման համար նախատեսված կցորդները: Բեռնարկղները հաճախ կիրառվում են մեծ չափերի բեռների- «Հայ Քյուբ» տեղափոխման համար: Դրանք տարբերվում են մեծացված բարձրությամբ մոտ 2896մմ ՝2591մմ-ի փոխարեն: «Հայ քյուբերի» մեծամասնության երկարությունը 40 ֆութ է, սակայն հանդիպում են նաև 45 ֆութանոցներ:
Փայտատարներ
Փայտի տեղափոխման համար լայնորեն կիրառվում են փայտատար կիսակցորդները: Դրանք իրենցից կցորդային հարթակ են ներկայացնում, որը նախատեսված է լինում մինչև 23 մ երկարություն ունեցող տարբեր տեսակի փայտանյութերի տեղափոխման համար ցանկացած տեսակի ճանապարհով: Գոյություն ունեն փայտատարների տարբեր տեսակներ: Կիսակցորդների որոշ մոդելներն օժտված են լինում հատուկ գործող կռունկներով, որոնք կիրառվում են շինանյութի բարձման և բեռնաթափան համար: Կան նաև փայտատարների ավելի պարզ մոդելներ, որոնք չեն ունենում բեռնամբարձիչ:
Հատուկ կցորդ
Հատուկ կցորդը դա մասնագիտացված տրանսպորտային միջոց է, որը նախատեսված է տարբեր տեսակի՝ այդ թվում նաև ճանապարհաշինական տեխնիկայի, ծանրաքարշ և ոչ ստանդարտ ու երկար բեռների տեղափոխման համար: Հատուկ կցորդները տարբերվումն են ըստ իրենց բեռնունակության՝ փոքր, միջին և մեծ բեռնունակություն ունեցողներ: Լինում են ցածր շրջանակով ծանր բեռներ տեղափոխող կիսակցորդներ արձակվող հատվածով , ծանր բեռներ տեղափոխող կիսակցորդներ, որոնք հնարավոր է շահագործել էքստրեմալ պայմաններում, ինչպես նաև խողովակատարներ և այլ տեխնիկա տեխափոխող կցորդներ:
Ինքնաթափեր
Շինարարության,
գյուղատնտեսական մթերքների, սորուն և այլ տեսակի բեռների տեղափոխման ժամանակ
անփոխարինելի են դառնում ինքնաթափերը:


Սառցարան-կիսակցորդ: Պիտանի է շուտ փչացող մթերքների և պահպանման հատուկ՝ +25°С -25°С պայմաններ պահանջող բեռների մեծամասնության բեռնափոխադրման համար: Շահագործման ժամանակ 5-25 %-ով թանկ է մնացած բեռնատար ավտոմեքենաներից: Բեռնունակությունը 12-22 տ.: Օգտակար ծավալը՝ 60-92 մ³. Տարողունակությունը՝ 24-33 եվրոպալետ:


Նախատեսված է սննդամթերքի տեղափոխման համար: Կարող է երկարատև պահպանել նշված ջերմաստիճանը: Լինում է կիսակցորդ, միայնակ կամ ավտոգնացքի տեսքով: Բեռնունակություն ՝ 3-25 տ: Օգտակար ծավալը՝ 32-92 մ³: Տարողունակությունը 6-33 եվրոպալետ:



Մեծ տարողունակություն ունեցող կիսակցորդ է: Այդ ամենը պայմանավորված է հատուկ տեսք ունեցող հատակով և կիսակցորդի ակների տրամագծի փոքրացմամբ: Բեռնունակությունը մինչև 20 տ: Օգտակար ծավալը՝ 96-125 մ³: Տարողունակությունը՝ 33 եվրոպալետ: