Քննարկվել են Բելառուսից Հայաստանի տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների հնարավորությունները

Քննարկվել են Բելառուսից Հայաստանի տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների հնարավորությունները

30.06.2017

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանի ուղեկցությամբ Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարար Անատոլի Սիվակն այցելեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲ ընկերության երևանյան դեպո։ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲ ընկերության տնօրեն  Սերգեյ Վալկոն Բելառուսի տրանսպորտի և հաղորդակցության նախարարին ներկայացրեց ընկերության  գործունեության հիմնական ուղղությունները, փոխադրումների անվտանգության բարձրացման ուղղությամբ իրականացված  քայլերը, ինչպես նաև մուլտիմոդալ  բեռնափոխադրումների պիլոտային ծրագրի արդյունքները։Անատոլի Սիվակը նշեց, որ իրենք ևս ուշադրության կենտրոնում են պահում անվտանգության հետ կապված խնդիրները՝ կարևորություն տալով բարձր տեխնոլոգիաների կիրառմանը։ Նա ներկայացրեց նաև Բելառուսում այդ նպատակներով կիրառվող այն արտադրանքները, որոնք կարող են հետաքրքրել «ՀԿԵ» ընկերությանը։
Անդրադարձ եղավ նաև Բելառուսից տարբեր ուղղություններով, այդ թվում նաև Հայաստանի տարածքով մուլտիմոդալ բեռնափոխադրումների հնարավորություններին։Մտքեր փոխանակվեցին գնացքների արագության, փոխադրումների կառավարման, նորագույն տեխնոլոգիաների կիրառման, գործող  սահմանափակումերի և մի շարք այլ հարցերի շուրջ։

Այլ Նորություններ

Հայաստանն ու Թուրքիան աշխատում են երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ ...

2026-11-13

Ռուսաստանն ու Հայաստանը կգնահատեն Հայաստանի երկաթուղային ցանցի տարանցիկ ներուժը ...

2026-10-15

Թրամփի ուղիով երկաթուղին Հայաստանը Ռուսաստանի հետ կկապի Ադրբեջանի տարածքով ...

2026-08-26

Թուրքիան սկսել է վերականգնել դեպի Հայաստանի սահման տանող երկաթուղին ...

2026-07-29

Հայաստանը սահմանել է բեռնատար տրանսպորտի՝ սահմանային անցակետերով տեղաշարժի նոր կանոններ։ ...

2026-07-24

Իրանական ճգնաժամը և հայկական հնարավորությունը. Ինչպես են վերակառուցվում համաշխարհային մատակարարման շղթաները ...

2026-05-19

ԱՊՀ երկրներից և Վրաստանից ժամանած վարորդների Ռուսաստանում գտնվելու ժամկետը երկարաձգվել է մինչև տարեկան 180 օր։ ...

2026-04-29

Երևանը ակնկալում է, որ ԵԱՏՄշրջանակներում առևտուրը կաճի Բաքվի կողմից տարանցիկ սահմանափակումների վերացումից հետո ...

2026-03-27

Օվերչուկը հայտարարել էՄոսկվայի և Երևանի միջև Հայաստանի երկաթուղու 2 հատվածների վերականգնման վերաբերյալ առաջիկա բանակցությունների մասին։ ...

2026-02-12

Փետրվարից պարտադիր է դառնում ԵԱՏՄ տարածքում առանձին ապրանքների փոխադրման համար Նավիգացիոն կապարակնիքների կիրառումը ...

2025-12-25

Ռուսաստանը կարող է երկարաձգել իր տարածքում հայ վարորդների գտնվելու ժամկետը․ Հայաստանի էկոնոմիկայի նախարարություն ...

2025-10-21

Նոր մակարդակի լոգիստիկա. Arc տիեզերական բեռնատարն խոստանում է ցանկացած բեռ տեղափոխել օրբիտայից Երկրի ցանկացած կետին մեկ ժամից պակաս ...

2025-10-07
Яндекс.Метрика
Besucherzahler
счетчик посещений
contador de visitas счетчик посещений