Լաստանավային տարբերակով բեռնափոխադրումը $1000-ով ավելացնում է տրանսպորտային փոխադրումների ծախսը. Վ. Խաչատրյան

Լաստանավային տարբերակով բեռնափոխադրումը $1000-ով ավելացնում է տրանսպորտային փոխադրումների ծախսը. Վ. Խաչատրյան

20.07.2017

Եթե մենք նավթ, գազ չունեցող երկրի տրամաբանությամբ կախված ենք Վրաստանից, ապա դա պատերազմական իրավիճակում կարող են անգամ մեր թշնամիներն օգտագործել: Այսպիսի հայտարարություն է արել տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում՝ անդրադառնալով աբխազական երկաթգծի և հարավօսական ճանապարհի հեռանկարին:

Ըստ նրա՝ սրանք առաջին հերթին այլընտրանք են Հայաստանի համար: Տնտեսագետը հիշեցրել է, որ բազմիցս ենք ականատես եղել, թե Լարսի ճանապարհի փակվելն ինչ հետևանքներ է ունեցել, դեպքեր եղան ոչ միայն ձմռանը, նաև ՝ամռանը, թե ինչ լուրջ դժվարություններ են առաջանում հոսքերի հետ կապված: Ինչ վերաբերում է լաստանավային տարբերակին, Վիլեն Խաչատրյանի տվյալներով, դա արդեն հազար դոլարով ավելացնում է տրանսպորտային փոխադրումների ծախսը:

«Երկու տիպի արտահանման սխեմաներ ունենք, դեպի Ռուսաստան, Եվրոպա և այլն, և դեպի ասիական տարածաշրջան և արաբական աշխարհ: Վրաստանը մոտ 70 տոկոսով աջակցություն է ցուցաբերում արտահանման ուղղությամբ և մոտ 80 տոկոս՝ ներմուծման մեջ: Մեր առևտրաշրջանառության վրացական բաղադրիչը բավականին մեծ է: Այսինքն՝ այս տեսանկյունից մենք դիվերսիֆիկացման կարիք ունենք»,-պարզաբանել է տնտեսագետը:

Նրա կարծիքով՝ ցանկացած փակվող ճանապարհ լուրջ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Նա հիշեցրել է 2008թ., երբ միանգամից գները թանկացան, անգամ վառելիքի խնդիր էր առաջացել: Այդ ճանապարհը մեզ համար ոչ միայն պարենային, այլ նաև ռազմավարական նշանակություն ունի:

Անդրադառնալով աբխազական երկաթգծի և հարավօսական ճանապարհի բացմանը, ռուս-վրացական կոնֆլիկտին՝ Վիլեն Խաչատրյանը նշել է. «Աշխարհում 300-ից ավելի չճանաչված պետություն գոյություն ունի: Աբխազիան և Օսիան ևս այդ դասակարգման մեջ են: Այդ փակ սահմաններն ամբողջ աշխարհի տնտեսական զարգացման ընթացքի վրա ազդող գործոններ են: Նույն տրամաբանությամբ ինչքան օգուտ կունենայինք, եթե այդ ճանապարհները բաց լինեին: Ի՞նչ կլիներ, եթե այդ Լարսի դեպքերը չունենայինք և այդքան վնաս չունենայինք»,-ասել է Վիլեն Խաչատրյանը:

Ըստ նրա՝ ամեն մի նման դեպքը, մի քանի օրն անգամ, մեր արտահանողների կամ ներմուծման համար լուրջ վնաս է և լուրջ հարված է երկրի տնտեսությանը:

 

Այլ Նորություններ

Հայաստանն ու Թուրքիան աշխատում են երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ ...

2026-11-13

Ռուսաստանն ու Հայաստանը կգնահատեն Հայաստանի երկաթուղային ցանցի տարանցիկ ներուժը ...

2026-10-15

Թրամփի ուղիով երկաթուղին Հայաստանը Ռուսաստանի հետ կկապի Ադրբեջանի տարածքով ...

2026-08-26

Թուրքիան սկսել է վերականգնել դեպի Հայաստանի սահման տանող երկաթուղին ...

2026-07-29

Հայաստանը սահմանել է բեռնատար տրանսպորտի՝ սահմանային անցակետերով տեղաշարժի նոր կանոններ։ ...

2026-07-24

Իրանական ճգնաժամը և հայկական հնարավորությունը. Ինչպես են վերակառուցվում համաշխարհային մատակարարման շղթաները ...

2026-05-19

ԱՊՀ երկրներից և Վրաստանից ժամանած վարորդների Ռուսաստանում գտնվելու ժամկետը երկարաձգվել է մինչև տարեկան 180 օր։ ...

2026-04-29

Երևանը ակնկալում է, որ ԵԱՏՄշրջանակներում առևտուրը կաճի Բաքվի կողմից տարանցիկ սահմանափակումների վերացումից հետո ...

2026-03-27

Օվերչուկը հայտարարել էՄոսկվայի և Երևանի միջև Հայաստանի երկաթուղու 2 հատվածների վերականգնման վերաբերյալ առաջիկա բանակցությունների մասին։ ...

2026-02-12

Փետրվարից պարտադիր է դառնում ԵԱՏՄ տարածքում առանձին ապրանքների փոխադրման համար Նավիգացիոն կապարակնիքների կիրառումը ...

2025-12-25

Ռուսաստանը կարող է երկարաձգել իր տարածքում հայ վարորդների գտնվելու ժամկետը․ Հայաստանի էկոնոմիկայի նախարարություն ...

2025-10-21

Նոր մակարդակի լոգիստիկա. Arc տիեզերական բեռնատարն խոստանում է ցանկացած բեռ տեղափոխել օրբիտայից Երկրի ցանկացած կետին մեկ ժամից պակաս ...

2025-10-07
Яндекс.Метрика
Besucherzahler
счетчик посещений
contador de visitas счетчик посещений