Կանոնավոր բեռնային փոխադրումներ՝ Զվարթնոց միջազգային օդանավակայանում
13.05.2020
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վերսկսվում են կանոնավոր բեռնային փոխադրումները։ Այս մասին հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ տևական դադարից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Բեռնային համալիրում կսկսեն իրականացվել կանոնավոր բեռնային (cargo) փոխադրումներ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ըստ տեղեկության՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Coyne Airways ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, սույն թվականի մայիսի 10-ին մեկնարկ տվեց Լյոժ (Բելգիա) և Երևան քաղաքների միջև կանոնավոր բեռնային փոխադրումներին:
Բեռնային փոխադրումները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր կիրակի: Չվերթերը կիրականացվեն Boeing 737-400 օդանավերով՝ մինչև 20 տոննա բեռ փոխադրելու հնարավորությամբ:
Լրատվական աղբյուր՝ լրատվական-վերլուծական գործակալություն Arka